Նախորդ շաբաթ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսումը նվիրված էր քաղցկեղի միջազգային օրվան, որը նշում են փետրվարի 4-ին։
Համալսարանական հիվանդանոցի ցավի կառավարման և պալիատիվ խնամքի մասնագետ, ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս, «Ցավերի Ուսումնասիրության Հայկական Ասոցիացիայի» հիմնադիր տնօրեն Նարինե Մովսիսյանը «Քաղցկեղային ցավ» թեմայով զեկույց կարդաց։ Նա նախ սահմանեց ցավ եզրույթը, ներկայացրեց դրա դասակարգումը և տարբեր դրսևորումները։ Զեկույցի ժամանակ բանախոսը հիմնական շեշտը դրեց քաղցկեղային ցավի պաթոֆիզիոլոգիական մեխանիզմների, առաջացման հիմնական պատճառների, դրսևորումների և բուժման մեթոդների վրա։ Գործընկերները բազում հարցեր ուղղեցին բանախոսին․ այդ թվում կապված տարբեր դեղերի կիրառման կանոնակարգերի հետ։
.png)